տուն Մամուլ «Ժողովուրդ».195 հազար ԱՄՆ դոլար՝ ծառայողական ավտոմեքենա գնելու համար

«Ժողովուրդ».195 հազար ԱՄՆ դոլար՝ ծառայողական ավտոմեքենա գնելու համար

109
0

joxovurd1«Կառավարությունը դեկտեմբերի 9-ի նիստում որոշում է կայացրել պետական մի շարք գերատեսչությունների համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 789 մլն դրամ կամ ավելի քան 195 հազար ԱՄՆ դոլար տրամադրելու մասին։ Այդ գումարով նախատեսված է գնել 69 հատ մեքենա՝ դատական դեպարտամենտի, Աժ-ի, ՎՊ-ի, դատախազության, ՀՔԾ-ի, ԱԳՆ-ի, ԿԳՆ-ի, ՏԿՆ-ի, ԿՀԸ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համար։ Փաստորեն, չնայած երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, 32.5 տոկոս աղքատության մակարդակին՝ կառավարությունն իրեն նման շռայլություն է թույլ տալիս։

Եվս մեկ ուշագրավ հանգամանք. «Ժողովուրդ»-ը պարզեց, որ կառավարության ոչ այս՝ 1151 -Ն որոշումը, ոչ դրա նախագիծը դրված չէ կառավարության կայքում, այլ այն հրապարակվել է միայն «պաշտոնական տեղեկագրում»։ Ասել է թե՝այս որոշումն ընդունվել է կիսագաղտնի, որպեսզի այդ առիթով հասարակական աղմուկ չբարձրանա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here