տուն Մամուլ «Ժողովուրդ». Օրենքի փոփոխությունները նպատակին չեն ծառայել

«Ժողովուրդ». Օրենքի փոփոխությունները նպատակին չեն ծառայել

71
0

joxovurd

Ապրիլին ԱԺ-ն փոփոխություններ կատարեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում` հանելով, այսպես կոչված, «Շքեղության հարկ»-ը, որը տարածվում էր թանկարժեք մեքենաների ներկրման վրա: Օրենսդրական փոփոխության հիմնական նպատակն այդպես թանկարժեք մեքենաների ներկրումը խթանելն ու պետական բյուջե եկամուտների ավելացմանն օգնելն էր: Սակայն, ինչպես տեղեկանում ենք մաքսային վիճակագրությունից, օրենքի փոփոխությունները կարծես թե իրենց նպատակին չեն ծառայել. այս տարի ներկրվել է 30 հազար դոլարից ավելի արժեք ունեցող 660 մեքենա, մինչդեռ 2013թ. նույն ժամանակահատվածում, երբ գործում էր շքեղության հարկը, ներկրվել էր 759 մեքենա: Մի փոքր աճել է 15-30 հազար դոլար արժողության մեքենաների ներկրման ծավալը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: