«Ինչպես տեղեկացրել էինք, Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված զինվորներից Ռազմիկի և Արշակի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.–ի 358-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (զորամասում հրամանատարին ծեծելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) և 258-րդ հոդվածի առաջին մասով (խուլիգանությունը)։
Երեկ Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված Դավիթ Մարկոսյանի նկատմամբ ևս քրեական գործ է հարուցվել։ Այս մասին «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց ինքը՝ Դավիթը։ «Եկան հոսպիտալ, հարցաքննեցին ինձ ու ասացին, որ իմ նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել»,-մանրամասնեց զինվորը՝ հավելելով որ իրեն երկուշաբթի օրը կտեղափոխեն Նուբարաշենի հոգեբուժարան։
Այսպիսով՝ անհասկանալի հանգամանքներում հոսպիտալում դաժան ծեծի ենթարկված զինվորները նաև կազատազրկվեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։