«ՀՀ կառավարությունը հիմա էլ որոշել է փրկել իշխան ձկներին և այդ նպատակով ստեղծել Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ։ Այս նոր նախագծի վերաբերյալ պարզաբանումները Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ տալու է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, և մոտավորապես արդեն, կարելի է ենթադրել, թե ինչ կարգի պարզաբանումներ են լինելու, և ինչպես է կառավարությունն արդարացնելու իր հերթական անարդյունավետ նախաձեռնությունը։ Բանն այն է, որ դեռ 2008-ին ստեղծվել էր ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը, որը մինչ օրս գործում է, սակայն իշխանի և սիգի պաշարը լճում ավելանալու փոխարեն գնալով ավելի է պակասում։ Այնպես որ, նման հիմնադրամ ստեղծելու փոխարեն լավ կլիներ ընդամենը պայքարել որսագողության դեմ, իսկ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից էլ պահանջել, որ ինչ– ինչ շահագրգռվածության դիմաց աչք չփակի հանցանքների վրա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։