«Ժողովուրդ»-ի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հրահանգել է, որպեսզի նրանք անձամբ անդրադառնան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն քննադատող հարցազրույցին: Նա տարակուսել է, որ որեւէ նախարար մինչ օրս ինքնակամ չի խոսել: Կարծես թե հրահանգը տեղ է հասել, ու երեկ արդեն ՀՀ կառավարության երկու անդամներ՝ ի դեմս ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, հանդես եկան հարցազրույցներով: Առաջիկայում էլի կլինեն ելույթներ: Սակայն վարչապետն անձամբ որոշել է այլեւս չանդրադառնալ Քոչարյանին: Մեր տեղեկություններով՝ նա իր հրապարակած գունագեղ աղյուսակը համարում է թեման փակելու լավագույն մեթոդը: Նկատենք, որ այս ընթացքում Սերժ Սարգսյանը դիտորդի կարգավիճակ է «ձեռք բերել», մինչդեռ ցանկության դեպքում կարող էր կարծիք հայտնել անգամ հեռավոր երկրներից. ի վերջո, 21-րդ դարում տարածությունն ու ժամանակը խանգարող գործոն չեն:
Մանրամասնները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում