տուն Մամուլ «Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը կգներ «Կիլիկիան»

«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը կգներ «Կիլիկիան»

157
0

joxovurd1««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ամիսներ առաջ, երբ Տ. Սարգսյանն այցելել է «Կիլիկիա» գարեջրի գործարան՝ ծանոթանալու աշխատանքին ու այնտեղ առկա խնդիրներին, հետաքրքիր զրույց է ունեցել։ Ականատեսներից շատերն ամիսներ անց սկսել են բարձրաձայնել այդ մասին։

Եվ ահա «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ երբ գործարանի սեփականատերերից Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն ու Աշոտ Բաղդասարյանը ներկայացրել են գործարանում առկա բազում խնդիրները, վարչապետն այսպիսի հարց է տվել. «Եթե չլուծվեն դրանք, կվաճառեք, կհեռանաք»։ Պատասխանը եղել է գրեթե դրական։ Այստեղ Տ. Սարգսյանը հետաքրքրվել է, թե սեփականատերերն ինչքան կգնահատեն գործարանի կապիտալը՝ կիսակատակ առաջարկելով կես գնով վաճառելու դեպքում խոստանալ, որ առաջինն իրեն կտեղեկացնեն։

Հ. Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի այցի մասին լուրը՝ հերքելով զրույցի մասին մեզ հասած տեղեկությունները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here