տուն Մամուլ «Ժողովուրդ». Վիճաբանություն ԱԺ–ում

«Ժողովուրդ». Վիճաբանություն ԱԺ–ում

188
0

joxovurd«Երեկ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը դարձյալ շատ թեժ է անցել։ Կրկին վիճաբանել են հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջահանգիրյանը։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ նիստի օրակարգում եղել է մինչև տարեվերջ 3 լսում անցկացնելու հարցը, ինչը դուր չի եկել Ջահանգիրյանին, նա անիմաստ է համարել դա՝ առաջարկելով բավարարվել 1 լսումով։ Նահապետյանը պոռթկացել է, թե ինքն է հանձնաժողովի նախագահը ու ինչպես որոշի, այդպես է լինելու։

 

Նրա այդ պահվածքը զայրացրել է Ջահանգիրյանին, որն իրենից երիտասարդ պատգամավորին կոռեկտության կոչ է արել։ Վեճն այնքան է թեժացել, որ վրդովված պատգամավորների ձայները լսվել են նաև Աժ նոր մասնաշենքի երրորդ հարկում։ Իսկ նիստին ներկա կին փորձագետներն ու օգնականները հապշտապ հեռացել են դահլիճից։ Հիշեցնենք, որ սա կողմերի առաջին վեճը չէ. նման մի վեճ էլ եղել էր այս տարվա հունիսին, երբ բանը հասել Էր բռունցքներին»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here