տուն Լուրեր «Ժողովուրդ».Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարը 2014թ. բավական թեժ է դիմավորել

«Ժողովուրդ».Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարը 2014թ. բավական թեժ է դիմավորել

260
0

1600076_580657792012454_1106049745_n«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը 2014թ. բավական թեժ է դիմավորել: Նա ամանորյա տոներն անցկացրել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են ականատեսները, Հովիկ Հովսեփյանը «Մարիոթ»-ում պարբերաբար խրախճանքներ է կազմակերպել, անձամբ իր համար կենդանի երաժշտախումբ վարձել, որոնք նվագել են՝ խանգարելով հյուրանոցի մյուս այցելուների հանգիստը: «Ժողովուրդ»-ը փորձեց պաշտոնյայի աղմկոտ պահվածքի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Հովսեփյանի խոսնակ Լուսինե Մկրտչյանից, որը, սակայն, ասաց. «Հարկ չեմ համարում այդ հարցադրմանը պատասխանել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here