տուն Լուրեր «Ժողովուրդ». Ռուսաստանից «գողեր» են եկել` հաշիվ մաքերլու

«Ժողովուրդ». Ռուսաստանից «գողեր» են եկել` հաշիվ մաքերլու

78
0

Ժողովուրդ

Քրեական աշխարհում հայտնի Օշականցի Գեւորիկ մականունով Գեւորգ Մելիքյանի անունն արդեն մի քանի օր է, ինչ շրջանառվում է հերթական ռազբորկայի համատեքստում: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց օշականցի Գեւորիկի եղբոր դստեր՝ երգչուհի Սյուզի Մելիքյանի հետ՝ հետաքրքրվելով, թե իր  հորեղբոր  անվան շուրջ ինչ լուրեր են պտտվում:

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Օշականցի Գեւորիկը վիճաբանություն է ունեցել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն համարվող երրորդմասցի Լյովիկի հետ: Մեզ հասած տեղեկություններով՝ ինչ-որ մեկը ինչ-որ հարցով հեռախոսազրույց է ունեցել Օշականցի Գեւորիկի հետ, որի ժամանակ Օշականցին հայհոյել է իր հետ խոսողին: Նա էլ նույն հայհոյանքով հակադարձել է զրուցակցին՝ առանց իմանալու, որ իր զրուցակիցը «օրենքով գող» է: Այնուհետեւ նշյալ անձնավորությունը դիմել է քրեական հեղինակություններին՝ երրորդմասցի Լյովիկին՝ խնդրելով լուծել իր խնդիրը: Գողականների հանդիպումն, ի վերջո, կայանում է: Խոսակցությունն այն աստիճանի է թեժանում, որ Օշականցի Գեւորիկի եւ Լյովիկի կողմնակիցները ծեծի են ենթարկում միմյանց:

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այս օրերին Ռուսաստանից մի շարք քրեական հեղինակություններ ու գողականներ են եկել՝ երկու խմբավորումների միջեւ առաջացած թնջուկը կարգավորելու: Թեեւ լուրեր կան, որ Հայաստանում գտնվող «գողականներն» էլ իրենց հերթին են փորձում կողմերի հակասությունը հարթել:

Ըստ քրեական աշխարհին մոտ կանգնած աղբյուրների տեղեկությունների՝ Գեւորիկը չի ցանկանում, որ իր ծեծը հայտնի դառնա հանրությանը, քանի որ կրիմինալ աշխարհում «գողին» ծեծելը համարվում է ոչ պատվաբեր:

Քանի որ քրեական տարրերը լրագրողների հետ չեն շփվում, ուստի «Ժողովուրդ»-ը փորձեց Օշականցի Գեւորիկի եղբոր աղջկանից՝ երգչուհի Սյուզի Մելիքյանից պարզել, թե ով եւ ինչու է ծեծի ենթարկել հորեղբորը. «Նման բան չկա: Ծեծ չի եղել»,- շտապեց վստահեցնել երգչուհին: Իսկ որտե՞ղ է հիմա ձեր հորեղբայրը: Մեր այս հարցին Սյուզին պատասխանեց. «Թե հիմա հորեղբայրս ուր է, չեմ կարող ասել: Իրենից պետք է հարցնեմ՝ ինքն ուզո՞ւմ է իր տեղն իմանան, թե՞ ոչ: Կրկնում եմ՝ նման բան չկա ու չի կարող լինել, այս ամենն ուղղակի խոսակցություն է»:

Ըստ «օրենքով գողի» եղբոր դստեր` իրենք հրապարակված տեղեկություններին ուշադրություն չեն դարձրել. «Երբ որոշ ժամանակ առաջ որոշ տեղեկություններ տարածվեցին, թե նրան ծեծել են, ես իմ ծնողներից հետաքրքրվեցի, պարզվեց՝ նման բան չկար: Ճիշտ հասկացեք, ես իմ հորեղբոր կյանքը չեմ մտնում, դա իր կյանքն է, բայց եթե նման բան լիներ, մենք կիմանայինք»,-ասաց երգչուհին՝ հավելելով, թե որոշ մարդկանց է ձեռք  տալիս, որ իր հորեղբոր շուրջ աղմուկ բարձրանա: Իսկ թե ում՝ Սյուզի Մելիքյանը չկարողացավ նշել. «Չգիտեմ, բայց  շուխուր անելուց հետո այնպիսի բան ասեն, որ գոնե իրականությանը համապատասխանի»:

Իսկ թե ինչ ավարտ կունենա կրիմինալների ռազբորկան դեռ հայտնի չէ: Բայց որ քրեական աշխարհը չի լռի, եւ մեղավորների պատիժն անխուսափելի է, ըստ էության, բացառել չենք կարող:

Հիշեցնենք, որ 2011թ. Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշել էր Օշականցի Գեւորիկի «նկատմաբ, որպես խափանման միջոց, կիրառել երկամսյա կալանավորումը»: Նրան ազատազրկելու պատճառն այն է, որ ոստիկանները նրա մոտ հայտնաբերել էին 6,2 գրամ ափիոնանման զանգված: Սակայն ավելի ուշ Գեւորգ Մելիքյանը համաներմամբ ազատ արձակվեց:

Իսկ ինչ վերաբերում է երրորդմասցի Լյովիկին, ապա նա հայտնի է «ՏԷՑ-ի կռուգի» պատմությունից: Դեռեւս  2005թ. փետրվարի 4-ին՝ ժամը 20:30-ին, Երեւանի ծայրամասերից մեկում՝ «ՏԵՑ-ի կրուգ»-ում, տեղի էր ունեցել փոխհրաձգություն: 15 րոպե տեւած կրակոցների արդյունքում մահացել էր Մհեր Տեր-Հարությունյանը եւ վիրավորվել էին մի քանի տասնյակ մարդիկ:

«Ռազբորկայի» դրդապատճառը թիվ 69 երթուղային գծի համար ծագած վեճն էր: «Գիծը»  վիճարկող կողմերը հարցը պարզելու համար կանչել էին թաղային հեղինակություններին, օլիգարխների թիկնապահներին: Զինված բախմանը մասնակցել էր մոտ 200 մարդ: Եվ Լյովիկի անունը սկսեց առավել հնչեղ դառնալ հենց այդ օրերից:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը