տուն Լուրեր «Ժողովուրդ». «Ռոսնեֆթ»-ը մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը

«Ժողովուրդ». «Ռոսնեֆթ»-ը մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը

63
0

Ժողովուրդ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ռոսնեֆթ»-ը մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը: Մարտի 1-ին ձեռք են բերվել վերջնական պայմանավորվածություններ, ստորագրվել է նախնական համաձայնագիր: Ի դեպ, ՀԷՑ-երի սեփականատերը եւս ռուսներն են, եւ առքուվաճառքի այս գործարքը տեղի կունենա առանց ՀՀ իշխանությունների համաձայնության: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԷՑ-երի վաճառքից հետո նախատեսված է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում: Մեր աղբյուրները տեղեկացրին, որ «Ռոսնեֆթ»-ը դրանից հետո դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` էլեկտրաէներգիայի սակագինը 38-ից 48 դրամ դարձնելու խնդրանքով: ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս լուրերը` ասելով, որ ոչ ՀԷՑ-երն են վաճառվել, ոչ էլ էլեկտրաէներգիայի սակագինն են բարձրացնելու:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը