տուն Մամուլ «Ժողովուրդ». Ռազմական ոստիկանության պետն իր ընկերներին ՊՆ համարանիշեր Է նվիրել, որ նրանք...

«Ժողովուրդ». Ռազմական ոստիկանության պետն իր ընկերներին ՊՆ համարանիշեր Է նվիրել, որ նրանք առանց խոչընդոտի երթևեկեն

338
0

«

ժողովուրդ

Ժողովուրդ»–ի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ՌՈ պետ Սամվել Ղուկասյանն իր մտերիմներին, ընկերներին ՊՆ համարանիշեր Է նվիրել, որպեսզի նրանք առանց խոչընդոտի երթևեկեն։ Բանն այն Է, որ ՀՀ ՃՈ–ում ներքին հրահանգ կա ՊՆ համարանիշեր ունեցող մեքենաներին չտուգանել։ Անգամ եթե փողոցում տեղադրված տեսախցիկներն արձանագրում են ՊՆ մեքենաների խախտումները, կազմված տուգանքի ակտերը հասցեատերերին չեն ուղարկվում։ Այս առիթով զրուցեցինք ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանի հետ՝պարզելու, թե ինչու Է ՊՆ-ն արտոնյալ. «Դա ներքին հրահանգ չէ, այլ պարզապես նրանց երթևեկությունը կարգավորում Է ՌՈ-ն։ Խախտման դեպքում իրենք ենթարկվում են կարգապահական տույժի»։ Ահա հենց այստեղ Էլ «թաղված Է» շան գլուխը։ Այսինքն՝ ՌՈ պետն իր ընտրությամբ Է որոշում՝ ում տույժի ենթարկել, ում ոչ։ Դրա համար Էլ ունի յուրայիններին բաժանված համարանիշեր, որոնք մայրաքաղաքում երթևեկում են ինչպես պատահի կամ ում վրայով պատահի։
Իսկ ո՞վ պետք Է տույժի ենթարկի ՌՈ պետին. «Ժողովուրդ»–ը հետաքրքրվեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որն ասաց. «Եթե նման փաստ կա, թող գրավոր դիմում ներկայացվի, սա մեքենան, սա համարը, սա անձը՝ ում Է պատկանում համարանիշը։ Եթե նա կապ չունի ՊՆ-ի հետ, բայց ստացել Է զինվորական պետհամարանիշ, արդեն կզբաղվի ՊՆ-ն»։ Գրավոր  դիմումի փոխարեն ՊՆ աշխատակիցները կարող են ցանկացած օր մի քանի րոպեով կանգնել ՌՈ՝ Երևան քաղաքի բաժնի մոտ և կտեսնեն, թե տույժի քանի առիթ կա»,– գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here