«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պետական վերահսկողակաև ծառայությունը ստուգումներ կիրականացնի Եղեգնաձորի քաղաքապետարանում: Այս որոշումը կայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո: ՊՎԾ-ի կողմից ստուգումներ իրականացնելու պատճառներից մեկը սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակին հետևելն է: Երբ նախորդ կիրակի վարչապետը եղել է Գորիսում, Վայքում և Եղեգնաձորում, խնդիրներ են արձանագրել: Որոշում է կայացվել ստուգումներ անցկացնել, որ հասկանան, թե ինչ է կատարվում: Ընդ որում, վարչապետի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարին հրահանգ է եղել նույնպիսի չնախատեսված այցերով լինել մարզերում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: