տուն Լուրեր «Ժողովուրդ».Պետական պարտքը աճում է

«Ժողովուրդ».Պետական պարտքը աճում է

204
0

1600076_580657792012454_1106049745_n«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Անգամ պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ ՀՀ պետական պարտքը գնալով անշեղորեն աճում է: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ 2013թ. ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 4.9 տոկոսով` դեկտեմբերի վերջի դրությամբ կազմելով 4 միլիարդ 588.5 միլիոն դոլար։ Միայն 251 մլն դոլարով ավելացել է հենց կառավարության արտաքին պարտքը: Համեմատության համար նշենք, որ Սերժ եւ Տիգրան Սարգսյանների պաշտոնավարման սկզբում` 2008թ., ՀՀ պետական պարտքը կազմել է 1.4 մլրդ դոլար: Փաստորեն, Տ. Սարգսյանի կառավարությունը մոտ 4 անգամ ավելացրել է ՀՀ պետական պարտքը: Ընդ որում, օտարերկրյա պետություններից ու միջազգային կազմակերպություններից շարունակում է վարկեր վերցնել՝ պարտքը փակելու անխուսափելի գործը թողնելով ՀՀ քաղաքացիներիս ուսերին: Նկատենք, սակայն, որ ավելի քան 4.5 մլրդ դոլարը ՀՀ պետական պարտքի մասին ամբողջական թիվը չէ. այս ամիսների ընթացքում Հայաստանը պարտք է կուտակել նաեւ ՌԴ-ից մատակարարվող գազի դիմաց. բայց արի՛ ու տե՛ս, որ այս գումարները գաղտնի են պահվում:

Մանրամասնները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here