տուն Մամուլ «Ժողովուրդ». Պարզունակ մեքենայություններ

«Ժողովուրդ». Պարզունակ մեքենայություններ

160
0

joxovurd«Երեկ ՀՀ ՏՄՊՊՀ-ն մանկապարտեզներին, մանկատներին և ծերանոցներին սնունդ մատակարարող «Երեքնուկ», «Սեար գրուպ», «Ամարաս Յուս» ընկերություններին տուգանել է 115 մլն-ական դրամով։ Ինչո՞ւ, բացատրենք. օրինակ՝ «Ամարաս Յուս»–ը թիվ 38 մանկապարտեզում հաղթել է մատակարարման մրցույթում, սակայն հրաժարվել է ծառայություն մատուցել՝ զիջելով 2-րդ տեղը զբաղեցրած «Սեար գրուպ»–ին։ Արդյունքում՝ թթվասեր մատակարարելու համար պետությանը ներկայացվել է 740 դրամին համարժեք գնային առաջարկ, սակայն մատակարարվել 11500 դրամով։

«Ժողովուրդ»–ը պարզեց, որ «Երեքնուկ»–ի, «Սեար գրուպ»–ի և «Ամարաս Յուս»–ի տնօրենը նույն մարդն է՝ Յուրա Ադյան։ Ըստ մեր լավատեղյակ աղբյուրների նա արմատներով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ղազարահող գյուղից է, նրա համար Արցախի իշխանությունները ամենաբարձր մակարդակով միջնորդել են, որ «շատ չնեղացնեն»։ Օրինախախտներից մեկի սեփականատերն էլ, ըստ «Ժողովուրդ»–ի աղբյուրների, Երևանի քաղաքապետարանի վարչության պետերից մեկն է, որի անունը ճշտվում է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here