տուն Լուրեր «Ժողովուրդ». Չեն մասնակցի մարտի 1-ի հանրահավաքին

«Ժողովուրդ». Չեն մասնակցի մարտի 1-ի հանրահավաքին

85
0

Ժողովուրդ

Երեկ տեղեկություն էր հրապարակվել, թե դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ «Սասուն» ջոկատի հրամանատար, աշխատանքային խմբի անդամ Սասուն Միքայելյանն առաջարկել է ազատամարտիկներին չմասնակցել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին: Նույն խմբի անդամ Լեւոն Ետարյանը, որը ներկա է եղել այդ նիստին, «Ժողովուրդ»-ին բացատրեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել. «Մեր պայմանավորվածության համաձայն՝ այս միավորումը պետք է լինի ապաքաղաքական: Այս պայմանավորվածությունը եղել է առաջին օրվանից: Միքայելյանն ասաց, որ եթե մենք չունենք ստեղծված միավոր ո՛չ իրավաբանորեն, ո՛չ էլ փաստացի, ի՞նչ հայտարարության մասին է խոսքը, ո՞ւմ անունից դա պետք է արվի: Դեռ միավորումը չկայացած՝ արդեն քաղաքականացնում եք: Սա է եղել, մնացածը հեքիաթներ են»: Ըստ մեր զրուցակցի՝ Ս. Միքայելյանն առաջարկել է միավորման համար նախագահ չընտրել, ունենալ խորհուրդ կամ աշխատանքային խումբ, որը կղեկավարի համախմբված ազատամարտիկներին:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը