տուն Մամուլ «Ժողովուրդ». Չեղարկվել է հայկական կառավարական պատվիրակության այցը Բրյուսել

«Ժողովուրդ». Չեղարկվել է հայկական կառավարական պատվիրակության այցը Բրյուսել

117
0

joxovurd«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ եվրոպական կողմի պահանջով չեղյալ է համարվել հայկական կառավարական պատվիրակության ծրագրած այցը Բրյուսել։ Այդ պատվիրակությունը, որը պետք է ղեկավարեր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, պետք է Բրյուսել մեկներ այս շաբաթ՝ օրակարգում ունենալով Եվրամիության հետ հետագա համագործակցության հարցի քննարկումը։

Սակայն Սերժ Սարգսյանի՝ դեպի Մաքսային միություն ճանապարհը եվրոպացիներին ստիպել է հայկական պատվիրակության համար նախապես նշանակված հանդիպումները չեղյալ հայտարարել։ «Ժողովուրդ»-ը երեկ մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայություն, որտեղից, սակայն, հերքեցին այս լուրը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here