տուն Մամուլ «Ժողովուրդ». Ով և ինչպես կերավ ԵՄ-ի՝ ՀՀ արտագաղթի կանխմանն ուղղված 1 մլն...

«Ժողովուրդ». Ով և ինչպես կերավ ԵՄ-ի՝ ՀՀ արտագաղթի կանխմանն ուղղված 1 մլն եվրոն

164
0

յօղօվ«Շատերը կհիշեն, որ այս տարվա մարտին ԵՄ-ն 1 մլն եվրո էր տրամադրել ՀՀ-ում արտագաղթը կանխելու համար։ Այդ նպատակով պատասխան պայմանագիր էր ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և միջազգային կազմակերպության հետ։ Երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ժողովուրդ»–ը փորձեց ճշտել, թե Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո արդյոք կշարունակվի այս ծրագիրը, և ԵՄ-ն արդյոք կֆինանսավորի։

Պարզվեց՝ ծրագրի իրականացման ժամկետն ավարտվել է, հետևաբար ավարտվել է նաև այդ ֆինանսավորումը։ Թե այս ընթացքում որքանով արդյունավետ են պայքարել արտագաղթը կանխելու ուղղությամբ, կարելի է դատել այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից հեռացածների ու վերադարձածների թվի տարբերությունից, այն կազմում է 123 հազար մարդ, ինչն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից։ Հիմա հարց է առաջանում, թե ով և ինչպես կերավ ԵՄ-ի փողերը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here