տուն Լուրեր «Ժողովուրդ». Նետվել է գետը

«Ժողովուրդ». Նետվել է գետը

65
0

Ժողովուրդ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն գյուղի բնակիչները եւ փրկարարները մայիսի 7-ից որոնում են Բագրատաշենի բնակչուհի, 1946թ. ծնված Էլմիրա Մելքոնյանին: Ըստ բագրատաշենցիների՝ նա տնից դուրս գալիս հարազատներին հայտնել է, թե Դեբեդ գետը  նետվելով՝ ինքնասպանություն է գործելու: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանի խոսքով՝ ինքնասպանություն գործելու պատճառը կարող էր լինել այն, որ կնոջ երիտասարդ որդին վերջերս կաթված է ստացել, ամուսինն էլ հիվանդ է:  Գյուղապետը նաեւ չբացառեց, որ Էլմիրան աղբը տարել է իրենց տան հարեւանությամբ հոսող Դեբեդ գետը թափելու, եւ  գարնանային վարարումներից հորդացած գետը քշել տարել է նրան: Արկադի Մակյանի  վկայությամբ՝ Մելքոնյանները սոցիալական միջին պայմաններում ապրող  ընտանիք են, զբաղվում են հողագործությամբ: Տեղեկացանք, որ Երեւանից ժամանած փրկարարներն ու  Բագրատաշեն գյուղի բնակիչները  գետի   հայկական եւ վրացական ափերին ներկայում  որոնում են  Էլմիրա Մելքոնյանի դին: Դեբեդի  վարարած լինելը, սակայն,   խանգարում է որոնողական աշխատանքների արդյունավետությանը:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը