«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդին մոտ մեկ շաբաթ առաջ ձերբակալվել է Իրան-Հայաստան սահմանին։ «Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախարարի որդին փորձել է սահմանակետով թմրանյութ անցկացնել՝ այն պահելով մարմնի տարբեր մասերում, սակայն բռնվել Է։ Կապանի ոստիկանները Վարդանյանին բերման են ենթարկել, այժմ գործի քննությունը տեղափոխվել է մայրաքաղաք։
«Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ Յուրի Վարդանյանը փորձում է ոչ մի կերպ «չխառնվել» որդու հետ կատարվածին՝ հանրության ուշադրությունից ու քննադատություններից խուսափելու համար։ Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամլո խոսնակից, սակայն վերջինս ասաց, թե ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում. «Նախարարը զբաղված էր, հանդիպումների մեջ է, չկարողացա ինչ-որ բան ճշտել»։ Տեղեկություն տրամադրելու առումով ժլատ էր նաև ոստիկանությունը»–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: