տուն Լուրեր «Ժողովուրդ». Մնացած 200 դրամով նպաստառու ընտանիքները եկեղեցում մոմ կվառեն

«Ժողովուրդ». Մնացած 200 դրամով նպաստառու ընտանիքները եկեղեցում մոմ կվառեն

63
0

Ժողովուրդ

Կառավարության երեկվա  նիստում որոշում է ընդունվել, որը գրեթե «հավասար»  է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված «Մարշալի պլանին», որով ԱՄՆ-ն օգնում էր հետպատերազմյան Եվրոպային: Այսպես. էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից հետո, կառավարությունը  երեք օր շարունակ հաշվարկել  ու պարզել է, որ աղքատ ընտանիքներն ամսական միջինը սպառում են 200 կվ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ հոսանքի գինը թանկանում է 3.85 դրամով, այսինքն` 38-ից դառնում է  42 դրամ: Հետեւաբար այդ ընտանիքների ուսերին ամսական  800 դրամ ֆինանսական բեռ է ավելանալու: Բայց քանի որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը օր ու գիշեր մտածում են  ժողովրդի մասին, ապրում ու տառապում ժողովրդի հոգսերով, կառավարությունը որոշել է մեծահոգի գտնվել ու նպաստը 800 դրամի փոխարեն բարձրացնել միանգամից 1000 դրամով: Իսկ մնացած 200 դրամով նպաստառու ընտանիքները երեւի  ամիսն առնվազն երկու անգամ եկեղեցի մտնեն ու հայրենի պաշտոնյաների համար մոմ վառեն:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը