«Թեև վերջերս պարբերաբար խոսվում է, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի դիրքերը գնալով թուլանում են, «նրան գծերից գցել են», այնուամենայնիվ նրա որդուն նոր՝ բավականին «յուղոտ» պաշտոնի են նշանակել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Դավիթ Սեդրակյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ: Նշեք, որ Դավիթ Սեդրակյանը Երևանի ավագանու անդամ է և կշարունակի համատեղել պաշտոնն ու հասարակական հիմունքներով ավագանու աշխատանքը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։