տուն Մամուլ «Ժողովուրդ». ՄԻՊ զեկույցի աղմուկը չի դադարում

«Ժողովուրդ». ՄԻՊ զեկույցի աղմուկը չի դադարում

138
0

joxovurd1«Նախօրեին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացրած 77 էջանոց զեկույցը դատական համակարգի վերաբերյալ, բնականաբար, մեծ աղմուկ է բարձրացրել։ Քաղաքական շրջանակներում երեկ խոսվում էր այն մասին, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյան, որը պաշտոնանկությունից հետո ԱՄՆ է մեկնել, այնտեղ հատուկ ծառայություններին հստակ տեղեկություններ է տրամադրել, թե ինչ վիճակում է գտնվում ՀՀ դատական համակարգը։

Այս լուրը դիվանագիտական խողովակներով հասել է ՀՀ նախագահի աշխատակագմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, որն իրավիճակից դուրս գալու ելքը տեսել է օմբուդսմէնի սուր զեկույցի մեջ։ Սակայն ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը «Ժողովուրդ»-ին հավաստիացրեց, թե իրականում նման բան չկա, ավելին՝ պաշտպանը վաղուց է՝ ինչ խոսում է դատական համակարգի անկատարության մասին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here