«2013 հունիսից Հրազդանի «Միկա ցեմենտ» ընկերության կառավարումն անցել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը հայտարարել է, որ իրենք գնում են դեպի սնանկացում։ Ու թեև «ՎՏԲ»–ն իր պաշտոնական կայքում հպարտորեն գրել է, թե «Միկա ցեմենտ» գործարանի աշխատանքը վերականգնվել է՝շնորհիվ բանկի կողմից ստացված ֆինանսավորման, այնքան էլ այդպես չէ։ Բանն այն է, որ բանկը հրաժարվել է վճարել գործարանի շատ աշխատակիցների աշխատավարձերը, ինչը վերջերս հանգեցրեց դժբախտության։
«Ժողովուրդ»–ը գրել էր, որ հոկտեմբերի 31-ին «Միկա ցեմենտ»–ի աշխատակից 49-ամյա Արմենը գնացել էր գործարան և պահանջել իր 5 ամսվա չստացած աշխատավարձը, սակայն տնօրինությունը հրաժարվել էր վճարել։ Երբ նա դուրս էր եկել, կինն էր զանգահարել նրան և հետաքրքրվել՝ արդյոք ստացել է աշխատավարձը։ Արմենն էլ, խորը հոգոց հանելով ասել էր, թե փող չկա, ու հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից տեղում մահացել էր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։