տուն Մամուլ «Ժողովուրդ». Միխայիլ Բաղդասարովը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փեննինգթոնը Հովիկ...

«Ժողովուրդ». Միխայիլ Բաղդասարովը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փեննինգթոնը Հովիկ Աբրահամյանի մասին

294
0

ժողովուրդ
«2009թ. մարտին՝ ԱՄՆ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ անկեղծացած, այսօր արդեն սնանկացած գործարար Միխայիլ Բաղդասարովը, ի թիվս այլ թեմաների, քննարկել է նաև Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի կերպարը՝որակելով նրան «կուլիսային լուծումների հասնելու վարպետ և հաջող միջնորդ իշխանական տարբեր խմբավորումների միջև ծագած անհաշտությունների ժամանակ»։ Նույն զրույցի շրջանակներում Բաղդասարովը գնահատել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև հավասարակշռություն պահպանելու Հ. Աբրահամյանի ունակությունը։ Ի դեպ, օլիգարխի համոզմամբ՝ Աժ-ում Աբրահամյանն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ վարչապետը ենթարկվում է պատգամավորների քննադատությանն ու ծաղրին։ Հետաքրքրական է, որ Պետդեպարտամենտին ուղղված բացատրագրում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փեննինգթոնը Աժ խոսնակին որակել է «չհղկված, սահմանափակ նորահարուստ, որը մարմնավորում է հայկական վերջին շրջանի քաղաքական վատագույն ավանդույթները»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here