«ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն այս տարվա սեպտեմբերի 26–ին ոստիկանությունում կաշառակերության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվեց, օրեր հետո աշխատանքից ազատման դիմում գրեց, իսկ մեկուկես ամիս անց կալանավորվեց։ Նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում։ Ի՞նչ է տեղի ունեցել, արդյո՞ք Մարտիրոսյանը կհանդգներ միայնակ կաշառք վերցնել ու «մարսել», թէ՞ նա այդ քայլով փորձեց փրկել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին։
«Ժողովուրդ»–ը փորձեց այս հարցերի պատասխանը ստանալ՝ Մ. Մարտիրոսյանի տուն այցելելով։ Նրա մայրը՝ Աղուն Մարտիրոսյանը, ասաց. «Ես իմ մայրական բնազդով վստահ եմ, որ նա նման բան անող չէր»։ «Ժողովուրդ»–ի հարցին՝ եթե իր որդին արդար Է, ապա ինչո՞ւ փորձեց իրեն փրկել՝ աշխատանքից ազատման դիմում գրելով նա պատասխանեց. «Ես միայն կարող եմ ասել՝ երբ այս ամենն ի հայտ եկավ, իմ որդին ինձ ասաց, որ ինքն արդար է, արդար էլ դուրս կգա»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։