տուն Լուրեր «Ժողովուրդ». Մեղադրական սլաքներն ուղղվում են դեպի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը

«Ժողովուրդ». Մեղադրական սլաքներն ուղղվում են դեպի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը

96
0

Ժողովուրդ12

Ըստ «Ժողովուրդ»-ի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների` ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու համար հարուցված քրեական գործը լուրջ ընթացք է ստացել: Մեղադրական սլաքներն ուղղվում են դեպի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ իր մերձավոր շրջապատը, որոնց անուններով տրվել են ջրօգտագործման թույլտվությունները: Վերջին օրերին «թիրախում» են հայտնվել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ նրա խնամին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որոնց պատկանող ձկնաբուծարաններում իրականացված ստուգումների արդյունքում անխնա ջրօգտագործման փաստեր են հայտնաբերվել: «Վերեւից» հրահանգ կա նաեւ պատիժներ նշանակելու մասով: Սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Պարոն Ծառուկյանը որեւէ բան չէր անի, որ վնասեր ՀՀ բնությունը»: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը եւս հերքեց տեղեկությունը, թե Աբրահամյանը կարող էր խախտում թույլ տալ:

Գրում է <<Ժողովուրդ>> օրաթերթը