տուն Մամուլ «Ժողովուրդ». Մարգար Օհանյանը տեղափոխում է բիզնեսը

«Ժողովուրդ». Մարգար Օհանյանը տեղափոխում է բիզնեսը

102
0

joxovurd««Ժողովոտդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանը պատրաստվում է իր բիզնեսները տեղափոխել ՌԴ։ Մեր տեղեկություններով՝ վերջինս բանտից ազատվելուց հետո այդ նպատակով մեկնել է ՌԴ, որպեսզի ծանոթանա այնտեղի «պայմաններին»։

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Մ. Օհանյանի հետ՝ տեղեկության իսկությունը պարզելու համար։ Նա չհերքեց, որ եղել է ՌԴ-ում, փոխարենը հայտարարեց. «Ես այստեղից ոչ մի տեղ գնալու չունեմ… ես էստեղ եմ մնալու մինչև իմ կյանքի ավարտը։ Հայաստանից լավ տեղ ես չունեմ ապրելու, ես ծնվել եմ Երևանում, մեծացել եմ Երևանում, պապ ունեմ այստեղ թաղված, հայր ունեմ այստեղ թաղված։ Չեմ էլ ընդունում, որ ինչ-որ մեկը կարող է տենց բան ասել։ Էդ էր պակաս, որ ես Հայաստանից գնամ»։

Երբ հստակեցրինք, որ խոսքը ոչ թե արտագաղթելու, այլ բիզնեսի մասին է, Օհանյանը կրկնեց նույն միտքը. «Ես Հայաստանից գնացողը չեմ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here