տուն Մամուլ «Ժողովուրդ». Մարգար Օհանյանը միացել է Դուբայում իրենց հանգիստը վայելող տրիոյին՝ Ս. Ալեքսանյանին,...

«Ժողովուրդ». Մարգար Օհանյանը միացել է Դուբայում իրենց հանգիստը վայելող տրիոյին՝ Ս. Ալեքսանյանին, Ս. Կարապետյանին և Գ. Ծառուկյանի

94
0

joxovurd«Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին ՃՈ պետ Մարգար Օհանյանն այժմ Դուբայում է։ Դեռևս հայտնի չէ, թե նա երբ կվերադառնա Հայաստան, բայց իր շրջապատում հայտարարել է, թե 2 տարի անազատության մեջ գտնվելուց հետո փորձելու է միառժամանակ հանգստանալ ծովափին։ Նշվում է նաև, որ Մ. Օհանյանը միացել է այժմ Դուբայում իրենց հանգիստը վայելող տրիոյին՝ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել Մ. Օհանյանի եղբորից՝ Մեծամորի նախկին ոստիկանապետ Մուշեղ Օհանյանից, որը հաստատեց մեր տեղեկությունը. «Այո, երկրից դուրս է եկել, մի քանի օրից նոր կվերադառնա»։ Ի դեպ, լուրեր կան, որ վերջին ժամանակահատվածում լարվել են նաև Օհանյան եղբայրների փոխհարաբերությունները, սակայն մեր զրուցակիցն ասաց, թե դրանք ընդամենը հերյուրանքներ են»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here