տուն Լուրեր «Ժողովուրդ». Ղալաթ կանի՞

«Ժողովուրդ». Ղալաթ կանի՞

68
0

Ժողովուրդ

,Ժողովուրդե-ի տեղեկություններով՝ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) նամակով դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, որպեսզի չգրանցեն նոր ստեղծվելիք Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը (ՎՍԴՀԿ): ՍԴՀԿ-ն պատճառաբանել է, թե նրանց զինանշանը նման է իրենցինին: Զավեշտալին այն է, որ ՍԴՀԿ-ն նամակն ուղարկել է նախկին ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանի ստորագրությամբ՝ չնայած այն բանին, որ վաղուց է ՍԴՀԿ ատենապետը Նարեկ Գալստյանն է: Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՍԴՀԿ մամլո խոսնակ Արթուր Ղահրամանյանից: Նա չհերքեց այն, որ իրենք նման դիմում են ներկայացրել. ,Շատ փոքր է, որ անդրադառնանք այդ հարցին, գոյություն ունի մեկ կուսակցություն՝ դա ՍԴՀԿ-ն է, եւ ՎԴՍՀ կուսակցություն չկա: Օրենքով սահմանված ցանկացած միջոցառում մենք կիրառելու ենք, որպեսզի կուսակցությունը չվնասվի ոչ մի ֆրոնտում, օրենքով բոլոր քայլերն անելու ենք, որպեսզի նման կառույց չլինի: Իսկ նամակը, որն ուղարկել ենք, այդ ժամանակահատվածում նոր վարչությունը գրանցված չի եղել պետռեգիստրում, դրա համար էլ տենց է եղել, բայց ընթացակարգը, բոլորն էլ նորմալ էե:

Իսկ ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, թե իրենք կուսակցության գրանցման փաստաթղթերն արդեն ներկայացրել են պետռեգիստր. ,Սպասում ենք արձագանքին, ամեն ինչ օրենքի դաշտում է, հետեւաբար մերժելու որեւիցե հիմք չկաե:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը