տուն Մամուլ «Ժողովուրդ». Ձվերի խառնաշփոթ շուկայում

«Ժողովուրդ». Ձվերի խառնաշփոթ շուկայում

79
0

joxovurd«Հայաստանում ձու արտադրող ընկերությունները մոտ օրերս խորհրդակցություն են արել, որի ընթացքում որոշել են դիմել ՀՀ կառավարությանն ու պետեկամուտների կոմիտեին՝ խնդրանքով սահմանափակել հավկիթի ներկրումը։ Բանն այն է, որ ձվի շուկայում արդեն նկատվում է ձվի ավելցուկ։

Այս մասին «Ժողովուրդ»–ը տեղեկացավ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանից։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ ձու արտադրող ընկերությունները դիմել են ՀՀ կառավարությանը պահանջով՝ մեկ տարով հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը։ Արտադրողները դժվարանում են շուկայում ներկրված ձվերի մրցակցությանը դիմանալ։ Սակայն դեռ արձագանք չկա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here