«Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»- ի լավատեղյակ աղբյուրները, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ստորագրել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայկական պատվիրակությունների կազմավորման կարգը։
Հիշեցնենք, որ նա առավոտյան խորհրդակցություն էր անցկացրել Աժ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ու ներկայացրել կազմավորման կարգի նախագիծը, Աժ խմբակցությունների ղեկավարներն էլ Աբրահամյանին ներկայացրել էին իրենց առաջարկները։ Թե կոնկրետ ինչ տարբերակի վրա է Աբրահամյանը «կանգ առել», ճշտել չհաջողվեց։ Աժ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատեց պատվիրակությունների կազմավորման կարգը ստորագրելու մասին լուրը և ասաց, որ այն առավոտյան տեղադրված կլինի Աժ կայքում։
Այս փաստաթուղթն ուշագրավ է Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկել-չընդգրկելու ֆոնին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։