տուն Լուրեր «Ժողովուրդ». Հրաշալի քառյակի հանրահավաքը տեղի չի ունենա

«Ժողովուրդ». Հրաշալի քառյակի հանրահավաքը տեղի չի ունենա

60
0

Ժողովուրդ

Այսօր Գյումրիում պետք է կայանար «հրաշալի քառյակի»՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» համատեղ հանրահավաքը՝ ապրիլի 28-ին կազմակերպվելիք համահայաստանյան հանրահավաքին ընդառաջ: Սակայն հանրահավաք չի լինելու: Իրավիճակ է փոխվել: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն արդեն հայտարարել է, որ ՀՅԴ-ն կառավարությանը մաս կկազմի մի պայմանով, եթե նրանք ընդունեն Դաշնակցության 7 կետանոց ծրագիրը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն եւս 7 կետանոց պահանջագիր է կազմել եւ առաջիկայում կհրապարակի. կետերց մեկը Պարտադիր կուտակային համակարգի վերացումն է: Ու եթե բոլոր 7 կետերը բավարարի Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ն էլ է համաձայն կառավարության մաս կազմել: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Ի. Տոնոյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ուրիշ ի՞նչ պայմաններ են առաջ քաշելու: «ԲՀԿ-ի գործողությունների հետ կապված մշտապես տեղեկություններ տրամադրվում են, ինչ կապված է այդ քննարկումների հետ, ապա ես որեւէ տեղեկություն չունեմ, ձեր հարցին չեմ կարող պատասխանել»,- ասաց Տոնոյանը:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը