տուն Մամուլ «Ժողովուրդ». Հրանուշ Հակոբյանի «գերազնիվ» հայտարարագիրը

«Ժողովուրդ». Հրանուշ Հակոբյանի «գերազնիվ» հայտարարագիրը

166
0

joxovurd«Հայաստանի Հանրապետության սփյուռքի և երիտասարդության հարցերի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ունեցվածքի հայտարարագրում՝ դրամական միջոցների մեջ, նշել է նաև խորհրդային ռուբլու տեսքով ունեցվածքը, իսկ այն կազմում է 82 հազար 821 ռուբլի, գումար, որը խորհրդային տարիներին համարվում էր ահռելի ունեցվածք։

Ուշագրավն այն է, որ 2012թ տարեսկզբին նա հայտարարագրել է 82 հազար 821 ռուբլի, իսկ տարեվերջին՝ 82 հազար 882 ռուբլի։ Թե ինչպես են գոյություն չունեցող երկրի անվավեր փողերն ավելացել, անհասկանալի է։ Հ. Հակոբյանի՝ ներկայիս արժույթներով ունեցվածքը ևս քիչ չէ՝ 28 մլն 287 հազար դրամ, 26 հազար 881 դոլար և 21 հազար 827 եվրո։ Եվ այս ամենը նա կուտակել է չոր աշխատավարձով քանի որ եկամտի որևէ այլ աղբյուր նշված չէ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here