տուն Լուրեր «Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը որոշել է «թանկացնել իրեն»

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը որոշել է «թանկացնել իրեն»

71
0

Ժողովուրդ

Հովիկ Աբրահամյանը թեեւ մի կողմից՝ իր շրջապատի ներկայացուցիչներին պատրաստում է ՀՀ կառավարություն գնալու եւ այնտեղ աշխատելու համար, մյուս կողմից էլ՝ որոշել է «թանկացնել իրեն»:  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս, երբ նրան հարցրել են՝ կուզենա՞ դառնալ ՀՀ վարչապետ, Աբրահամյանը բավականին դժգոհ պատասխանել է. «Բյուջեում հազիվ 1.5 ամսվա աշխատավարձի փող է մնացել, այդ վիճակով ո՞նց գնամ կառավարություն»: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունները՝ ասելով. «Նման խոսակցություն որեւէ մեկի հետ չի եղել ու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը