«Քանի որ 2014թ. պետական բյուջեի նախագծին այսօր Աժ 6 խմբակցություններից 4-ը դեմ են քվեարկելու, և վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը մնացել է ՀՀԿ-ի ու ՕԵԿ–ի հույսին, իշխանությունները խորհրդարանում գլխաքանակ ապահովելու համար աննախադեպ միջոցառումների շարք են սկսել։ «Ժողովուրդ»–ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ բյուջեի նախագծի քվեարկության պատճառով Աժ մի քանի ՀՀԿ-ական պատգամավորի արգելվել է մեկնել գործուղման, ու նրանք ստիպված են եղել հետաձգել չվերթը, իսկ նրանց, ոկքեր գտնվում են արտերկրում, հրահանգված է գիշերը վերադառնալ։
Նախնական տվյալներով՝ ՀՀԿ-ն այսօր պետք է փորձի դահլիճում ապահովել 70-71 «կողմ» պատգամավոր։ Չնայած երեկ՝ բյուջեի քննարկումների ժամանակ, դահլիճում ներկա պատգամավորների թիվը չէր անցնում 20-ը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։