տուն Մամուլ «Ժողովուրդ». ՀՀԿ-ի կանանց կռվախնձորը

«Ժողովուրդ». ՀՀԿ-ի կանանց կռվախնձորը

194
0

joxovurdՀՀԿ խմբակցությունում մթնոլորտը փոքր-ինչ լարվել է։ Պատճառն այն է, որ շաբաթվա վերջին Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է պաշտոնական այցով մեկնի Բրազիլիա, Արգենտինա և Ուրուգվայ, ու շատ պատգամավորներ կյանքի գնով ցանկանում են շրջագայել նրա հետ։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ թեժ մրցակցություն է սկսվել հատկապես խմբակցության կանանց միջև, քանի որ մշտապես պատվիրակության անդամի կազմում լինում են Կարինե Աճեմյանն ու Մարգարիտա Եսայանը։ Տիկնայք բոլոր միջնորդների օգնությամբ Հ. Աբրահամյանին «հասկացրել» են, որ այդպես արդար չէ, և պետք է այս անգամ կազմը փոխել։

Հավանաբար այս անգամ հասել են իրենց նպատակին։ «Ժոդովուրդ»–ը փորձեց Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանից պարզել, թե ինչ է մտադիր անել Աբրահամյանը։ «Աժ նախագահին ուղեկցող պատվիրակության կազմը որոշում է Աժ նախագահը, ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա միջանցքի խոսակցությունները ես չեմ մեկնաբանում»,-ասաց նա։ Այսպիսով՝ Գ. Պողոսյանը, փոխանակ իր ֆունկցիոնալ պարտականությունները կատարի՝ տեղեկություն տրամադրելու մասով իրեն ուղղված հարցի բովանդակությունն է փորձում քննարկել։ Արդյունքում այդպես էլ անհասկանալի մնաց, թե Աժ նախագահն ինչ է մտադիր անել կին պատգամավորներին հանդարտեցնելու համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here