տուն Լուրեր «Ժողովուրդ». ՀԵՑ-ը կտուգանվի

«Ժողովուրդ». ՀԵՑ-ը կտուգանվի

61
0

Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր կայանալիք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թույլ տված խախտումների համար տուգանքի ենթարկելու  հարցը: Նշենք, որ ՀԷՑ-ը հերթական անգամ հայտնվել է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում, քանի որ, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ թույլ է տվել  գերիշխող դիրքի չարաշահում, ինչի կապակցությամբ էլ այսօր տեղի է ունենալու նիստը: Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում եւ նախորդ դեպքերում Հանձնաժողովը բավարարվել էր միայն նախազգուշացմամբ: Սակայն այս անգամ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընկերության հանդեպ արդեն իսկ որոշվել է  խոշոր տուգանք  կիրառել: Ի դեպ, այսօր Հանձնաժողովը կհրապարակի նաեւ մեկ այլ որոշում, որն առնչվում է մայրաքաղաքի Նոր Նորք համայնքում թվով 492 վերելակների սպասարկման վճարի բարձրացման խնդրին:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը