տուն Մամուլ «Ժողովուրդ». Հերթական արտագաղթող գյուղապետը

«Ժողովուրդ». Հերթական արտագաղթող գյուղապետը

106
0

 

joxovurd«ՀՀ Արագածոտնի մարզի Ջրամբար համայնքում այս տարվա նոյեմբերի 17–ին տեղի է ունենալու համայնքի ղեկավարի ընտրություն։ Գրանցվել են երկու թեկնածու՝ ներկայիս անկուսակցական համայնքապետ Գարիկ Գևորգյանը և Ջրամբարի գյուղապետարանի համակարգչային օպերատոր Նազելի Մկրտչյանը։ Գարիկ Գևորգյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում անկեղծացավ որ Նազելի Մկրտչյանը ստիպված է եղել առաջադրել իր թեկնածությունը, քանի որ գյուղապետի պաշտոնի այլ հավակնորդներ չեն եղել. «Ես չէի ուզում, բայց հայտնվել եմ էս պաշտոնում, ու արդեն 17 տարի է, ինչ գյուղապետ եմ։

Մտադիր էի մեկնել Ռուսաստանի Դաշնություն, չկարողացա էս գործը թողնել։ Բայց հաջորդ տարվա գարնանը հաստատ մեկնելու եմ ՌԴ՝ արտագնա աշխատանքի, թե չէ այստեղ աշխատատեղ չկա։ Ապրելու միջոց չկա»։ Նշենք, որ այս պահին համայնքում ապրում է 82 մարդ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here