տուն Լուրեր «Ժողովուրդ». Հարկային տեսուչների զոհ են դարձել 26 տնտեսվարողներ

«Ժողովուրդ». Հարկային տեսուչների զոհ են դարձել 26 տնտեսվարողներ

116
0

Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա ընթացքում ՊԵԿ նախագահի կողմից ընդամենը 7 որոշում է կայացվել ՀԴՄ կիրառողների գործունեության դադարեցման վերաբերյալ: Ընդհանուր հաշվով հարկային տեսուչների զոհ են դարձել 26 տնտեսվարողներ, որոնցից (ուշադրություն դարձրեք) 19-ը անհատ ձեռնարկատերեր են: Ասել է թե՝ այս որոշման արդյունքում հոգեվարք ապրող փոքր բիզնեսը, տվյալ դեպքում մանր կրպակները, 5 օրով փակվել են: Ուշագրավն այս իրավճակում, սակայն, այն է, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տուգանվել է նաեւ ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանին պատկանող «Նոր զովք» սուպերմարկետը: Բայց «Ժողովուրդ»-ը պաշտոնապես պարզեց, որ այս որոշման հաջորդ իսկ օրը Խաչատրյանի սուպերմարկետն աշխատեցնողները վճարել են 600 հազար դրամ տուգանքը եւ Հանրապետության 71 հասցեում գտնվող սուպերմարկետը կրկին աշխատել է:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը