տուն Մամուլ «Ժողովուրդ». Հանրապետականներն այսօր բերման կենթարկվեն ԱԺ

«Ժողովուրդ». Հանրապետականներն այսօր բերման կենթարկվեն ԱԺ

120
0

joxovurd«Իշխող կոճակային մեծամասնությունն այսօր «բերման կենթարկվի» Աժ դահլիճ՝ արտահերթ նիստին քվորում ապահովելու համար։ Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀԿ-ական իր աղբյուրներից, ՀՀԿ-ականներին Աժ են հրավիրել անգամ արտերկրից, ուր նրանք մեկնել են գործուղումների։ Խիստ հրահանգ է իջեցվել՝ թողնել գործուղումն ու վերադառնալ Երևան։ Իշխանությունների այս շահագրգռվածության պատճառն այն է, որ կառավարության նախաձեռնությամբ Աժ արտահերթ նիստում պետք է քննարկվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի ժամանակ ստորագրված գազային համաձայնագրերը, որոնք, ի դեպ, վիճահարույց դրույթներ են պարունակում` կապված ՀՀ ինքնիշխանության սահմանափակումների հետ։ Սակայն այսօրվա նիստն իշխանությունների համար տհաճ անակնկալներով լի կլինի, քանի որ ընձեռվել է հերթական առիթը՝ նրանց հասցեին անխնա քննադատություններ հնչեցնելու համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here