տուն Լուրեր «Ժողովուրդ».Հայաստանի առեւտրաշրջանառությունը գնալով նվազում է

«Ժողովուրդ».Հայաստանի առեւտրաշրջանառությունը գնալով նվազում է

148
0

1600076_580657792012454_1106049745_nԵվրամիության անդամ երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը գնալով նվազում է: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Եվրամիության անդամ երկրներ արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.4 տոկոսով. ՀՀ-ն արտահանել է 453 մլն դոլարի ապրանք նախորդ տարվա 464 մլն-ի փոխարեն: Ըստ պաշտոնական տեղեկության՝ Հայաստանը Եվրամիության երկրներից արված ներկրումների մասով գրանցել է 3.8 տոկոս աճ: Տեղեկացնենք, որ ՀՀ-ն հիմնական ապրանքները ներկրել է Ավստրիայից, Ֆինլանդիայից եւ Ռումինիայից: Իսկ այն, որ մեր երկրից արտահանման ծավալները նվազում են, նշանակում է, որ հայկական ապրանքները Եվրոպայում, ցավոք, մրցունակ չեն դառնում:

Մանրամասնները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here