տուն Մամուլ «Ժողովուրդ». Կրկին քննարկման առարկա է Հայաստան թուրքմենական գազի ներկրումը

«Ժողովուրդ». Կրկին քննարկման առարկա է Հայաստան թուրքմենական գազի ներկրումը

204
0

յօղօվ«Այսօր Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ է մեկնել ՀՀ կառավարության 14-հոգանոց պատվիրակությունը։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ մինչև հոկտեմբերի 4-ը նրանք մասնակցելու են ՀՀ-ի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստին։ Ուշագրավը, սակայն, հայկական պատվիրակության կազմն է՝ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան, «Հայռուսգազարդ»–ի տնօրեն Վ. Հարությունյան, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրեն Ա. Աբրահամյան և այլք։ Ենթադրվում Է, որ այս միջկառավարական հանձնաժողովի նիստից բացի, նրանք քննարկելու են Հայաստան թուրքմենական գազի ներկրման վերաբերյալ հարցեր։ Նշենք նաև, որ Թուրքմենստանը երրորդ տեղն Է գրավում ՀՀ-ի հետ առևտրաշրջանառության իր ծավալներով։ Ընդ որում, Հայաստանը Թուրքմենստանից ավելի շատ ներկրում Է, քան այդ երկիր ապրանք արտահանում։»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here