տուն Լուրեր «Ժողովուրդ». Կձերբակալվի նաև երրորդը

«Ժողովուրդ». Կձերբակալվի նաև երրորդը

164
0

1600076_580657792012454_1106049745_nԴեկտեմբերի 18-ին բանակ զորակոչված ժամկետային զինծառայող 18-ամյա Մհեր Խլղաթյանին ծեծելու համար երկու անձ ձերբակալվել է: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը: Ձերբակալվածները նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ նույն զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանն են: Նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358 պրիմ 1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարելու կասկածանքով` մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը: Նշենք, որ այս ձերբակալությունով գործը չի ավարտվում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր եւս մեկ հոգու կձերբակալեն, որը կլինի հոսպիտալի բժիշկներից մեկը:

Մանրամասնները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here