տուն Մամուլ «Ժողովուրդ».Կառավարության գործունեությանը մնաց 10 օր

«Ժողովուրդ».Կառավարության գործունեությանը մնաց 10 օր

158
0

joxovurd«Տիգրան Սարգսյանի կառավարության խայտառակ ձախողումները չի կարող թաքցնել անգամ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 3.1 տոկոս։ Նկատենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում գնալով նվազում է. մեկ ամիս առաջ այն 3.4 տոկոս էր, իսկ հիմա դարձել է 3.1 տոկոս։ Բացի այդ՝ 11 ամսվա ընթացքում ՀՀ-ում գնաճը կազմել է 5.8 տոկոս, իսկ միջին անվանական աշխատավարձի աճը՝ 4.4 տոկոս։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում կյանքը հետևողականորեն վատանում է։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2013թ. մարտի 18-ին հայտարարել էր. «ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»։
Այսպիսով՝ՀՀ այս կառավարության գործունեությանը մնաց 10 օր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here