տուն Մամուլ «Ժողովուրդ». Կամաց-կամաց լքում են երկիրը

«Ժողովուրդ». Կամաց-կամաց լքում են երկիրը

121
0

joxovurd«Համաձայն «Ժողովուրդ»–ի տեղեկությունների՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գևորգ Ղուկասյանի ընտանիքը կամաց-կամաց լքում է Հայաստանը։ Մեր տեղեկություններով՝ Գևորգ Ղուկասյանը Սլավոդկա թաղամասում առաջին վարժարանի մոտ գտնվող իր ավտոտնակից, գորգեր է վաճառում։ Գյումրեցիներից շատերը 60.000 ՀՀ դրամով Ղուկասյանից գորգեր են գնել։ Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ նախկին քաղաքապետի եղբոր ընտանիքը պատրաստվում է լքել Հայաստանը։ Վերջինիս հարսն ու տղան արդեն գնացել են երկրից։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գևորգ Ղուկասյանը, իհարկե, հերքեց տեղեկությունը. «Եթե նման բան լիներ, կասեի, թե գորգ է՝ վաճառում եմ, բայց նման բան չկա։ Ես նշված փողոցում ապրում եմ, այո, այնտեղ էլ ավտոտնակ ունեմ, բայց գորգ չեմ վաճառում»։ Իսկ ինչ վերաբերում է երկիրը լքելուն, Ղուկասյանն ասաց. «Իմ որդին բիզնեսմեն է, գնում-գալիս է, իսկ ես իմ երկիրը չեմ պատրաստվում լքել»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here