«Ուսուցչի օր» տոնի առթիվ ուսուցիչների մեծարման երեկո կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կառավարության որոշմամբ հատկացվել է շուրջ 8 միլիոն դրամ։ Իսկ ՀՀ 2013թ, «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «Շևրոլե Ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացվել է 12 մլն 600 հազար դրամ։ Ի դեպ, այս հանրապետական մրցույթներն անցկացվում են 13-րդ անգամ։ 2011թ. այս մրցույթի համար կառավարության աշխատակազմին հատկացվել է 10 մլն դրամ մրցույթի հաղթողներին դարձյալ մեկական «Շևրոլե Ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով։ 2012թ. արդեն թիվը փոքր-ինչ մեծացել է՝ դառնալով 11 մլն 900 հազար դրամ կրկին նույն մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով։ Իսկ թե ովքեր են «լավագույն» ճանաչվում, կարծում ենք՝ բացատրելու կարիք չկա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: