տուն Լուրեր «Ժողովուրդ». Իշխան Զաքարյանը սկանդալային բացահայտումներ է արել

«Ժողովուրդ». Իշխան Զաքարյանը սկանդալային բացահայտումներ է արել

79
0

Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մարտի 30-ին ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը փաստաթղթերի հաստափոր մի տրցակով գնացել է ՀՀ նախագահի նստավայր: Բաղրամյան 26-ում նա մի քանի ժամ է անցկացրել, ապա հեռացել է: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նա այդ օրը Սերժ Սարգսյանին է ներկայացրել Վերահսկիչ պալատի տարեկան՝ 2013-ի հաշվետվությունը, որտեղ առկա են բազմաթիվ սկանդալային բացահայտումներ (այդ մասին «Ժողովուրդ»-ը հրապարակել է ապրիլի 2-ի համարում): Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ, Կառավարությունը մտադիր էր ՎՊ լիազորությունները կրճատել՝ արգելելով այդ կառույցին որեւէ գնահատական տալ իր բացահայտումներին: Չի բացառվում, որ Սարգսյանի հրաժարականի վրա ազդեցություն են ունեցել նաեւ ՎՊ նախագահի ներկայացրած փաստերը, որոնք քողարկելու համար Տ. Սարգսյանը հատուկ օրենք էր մշակել: «Ժողովուրդ»-ը փորձեց լուրը ճշտել նախագահի նստավայրից, սակայն մեր հեռախոսազանգերը ողջ օրվա ընթացքում անպատասխան մնացին:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը