տուն Լուրեր «Ժողովուրդ». Ինքնասպան կլինի, եթե…

«Ժողովուրդ». Ինքնասպան կլինի, եթե…

93
0

Ժողովուրդ

Երեկ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը հայտարարել էր, որ Աջափնյակում մատուցողուհու սպանության գործով դատական նիստի ուշացման պատճառը եղել է ՔԿՀ-ից դատարան տեղափոխող ավտոմեքենայի մեջ կալանավորներից մեկի` ասեղներ կուլ տալու դեպքը: Այդ պատճառով էր, որ  մեղադրյալ Դավիթ Թամրազյանը ժամանակին չէր բերվել դատարան: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավիթ Թամրազյանի մայրն ասաց, որ իր որդին մի քանի անգամ իրեն ասել է, որ ինքը «բրիտվայով» իրեն կսպանի կամ հացադուլ կհայտարարի. «Տղայիս ասել եմ, որ եթե ինքը նման բան անի ես ինքնասպան կլինեմ: Իմ տունը ծախել եմ, պայքարում եմ երեխայիս փրկելու համար, իրեն ասել եմ՝ չհանձնվի եւ մինչեւ վերջ պայքարի: Ով իմանա, թե այս երեխաներն ինչ հոգեվիճակում են լինում, որ որոշում են նման քայլի գնալ: Ես  շատ եմ վախենում»,- ասաց մեղադրյալի մայրը:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը