տուն Լուրեր «Ժողովուրդ». Թալան ոսկու խանութից

«Ժողովուրդ». Թալան ոսկու խանութից

115
0

Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` մարտի 16-ին Ստեփանավան քաղաքում օրը ցերեկով գողության դեպք է արձանագրվել, ինչի պատճառով ոստիկանները լուրջ ստուգումներ են իրականացրել քաղաք մտնող բոլոր մեքենաներում եւ հակառակը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երեկ 3 հոգի դիմակավորված մտել են Ստեփանավանի կենտրոնական փողոցում գտնվող հուշանվերների, ոսկու խանութ եւ ամբողջությամբ թալանել: Ըստ ստեփանավանցիների` խանութի աշխատող Բալասանն այդ պահին մենակ է  եղել խանութում: Դիմակավորված անձինք կապել են նրա ձեռքերը, իսկ կպչուն ժապավենով՝ բերանը, որպեսզի խանութի աշխատողը չկարողանա օգնություն կանչել: Ինչեւէ, դիմակավորված անձինք թալանելով ողջ խանութը հեռացել են, իսկ մինչ երեկ երեկոյան քաղաքում լուրջ ստուգումներ են իրականացվել: Սակայն հանցագործները դեռ հայտնաբերված չեն:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը