տուն Մամուլ «Ժողովուրդ». Ըստ Սամվել Նիկոյանի՝ պետական մարմնի աշխատակիցներն ամենևին էլ ժողովրդի մաս չեն...

«Ժողովուրդ». Ըստ Սամվել Նիկոյանի՝ պետական մարմնի աշխատակիցներն ամենևին էլ ժողովրդի մաս չեն կազմում

111
0

ժողովուրդ«Պարզվում է՝ 6 ամիս ԱԺ նախագահ աշխատած, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի համար պետական մարմնի աշխատակիցներն ամենևին էլ ժողովրդի մաս չեն կազմում։ Համենայնդեպս, Ս. Նիկոյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում նման սկանդալային հայտարարություն արեց, երբ փորձեցինք նրանից ճշտել, թե ինչու իշխանությունները կրկին խաբեցին ժողովրդին, ու խոստացված աշխատավարձի բարձրացում տեղի չունեցավ։

«Այստեղ խոսքը ժողովրդի մասին չէ, որովհետև ժողովրդի աշխատավարձը չի բարձրացվում, այլ բարձրացվում է կոնկրետ պետական համակարգի աշխատողներինը»,–հայտարարեց պատգամավորը։ Ճշտող հարցին, թե պետական համակարգի աշխատողն արդյոք ժողովուրդ չի համարվում, նշեց. «Չէ, ժողովուրդը լայն հասկացություն է, ժողովրդի մի մասին, որն աշխատում է համակարգում»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here